Հարգելի հյուրեր,
Մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում Երևանի ինտերակտիվ քարտեզը, որը կտեղափոխի ձեզ 1900-ական թվականների սկիզբ… Կայքի հիմքում ընկած է Բորիս Մեհրաբովի (Մեհրաբյան) Երևանի գլխավոր հատակագիծը (1906-1911), որը տեխնոլոգիական լուծումների շնորհիվ համատեղված է այսօրվա Երևանի քարտեզի հետ: Նման մեթոդը թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել թե որտեղ է եղել այս կամ այն հուշարձանը: Ավելին, շրջանակային համեմատությունների (Frame Comparison) տեխնոլոգիայի ինտեգրման շնորհիվ` քարտեզը համալրվել է նորագույն գրաֆիկական լուծումներով:
Ծրագիրը իրականցվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային հիմնադրամի աջակցությամբ: