Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Անանիա մատուռ և Զորավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի

Սբ․ Անանիա Առաքյալի անապատի մատուռը կառուցվել է IX-XIII դդ, որի տեղում XVII դարում հիմնվել է նույնանուն եկեղեցի։ Տարածված ժողովրդական անունը՝ Զորավոր, կապված է եկեղեցում պահվող ավետարանի հետ, որը համարվել է հրաշագործ։ 1679թ ավերիչ երկրաշարժից հետո եկեղեցին 1693թ․ վերանորոգվել է հարյուրապետ Գաբրիել Գեղամյանցի հանգանակությամբ։ Մինչև 1835 թ․, գտնվելով Երևանի այն ժամանակվա սահմաններից դուրս, եղել է մենաստան, սակայն 1828թ․ պարսկահայերի ներգաղթից և այս տարածքներում գտնվող Խանբաղի, այսինք նախկին խանական այգիների տեղում Նոր թաղի հիմնադրումից հետո դարձել է մարաղացիների ծխական եկեղեցի։ 1833թ․ Աֆրիկյան եղբայրների միջոցներով Սբ․ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է մատուռ։ Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո որոշ ժամանակ չէր գործում։ 1974-78թթ․ վերանորոգվել է ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ։ Այժմ գործող եկեղեցի է, գտնվում է Պուշկին և Փարպեցի փողոցների հատման մասում։