Խոջա Փիլավի կամուրջ

Կամուրջը կառուցվել է Հրազդան գետի վրայով 1679թ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ հայ մեծահարուստ վաճառական Խոջա Փիլավի միջոցներով, այստեղից էլ գալիս է կամրջի անվանումը։ Երբեմն օգտագործված տուֆի գույնով պայմանավորված անվանվում է նաև Կարմիր կամուրջ։ Ունեցել է երկու մեծ/հիմնական և երկու փոքր կամարաձև թռիչք։ Երկարությունը եղել է ավելի, քան 80 մետր, իսկ լայնություն կազմել է մոտ 6.5 մետր, ինչը նախատեսված է եղել սայլերի, ձիերի և հետիոտն մարդկանց երթևեկության համար[1]։ Գտնվում էր այսօրվա Հաղթանակ կամրջից քիչ ներքև։ Գործել է մինչև 20րդ դարի վերջին տասնամյակներ՝ Հաղթանակի կամրջի կառուցումից առաջ որպես Երևանը Արարատյան դաշտին կապող հիմնական օղակներից մեկը, ապա միայն շրջակա բնակիչների տեղաշարժի համար։ Այսօր մասամբ պահպանվել է կամրջի մեկ մեծ թռիչքը։

[1] О. Х. Халпахчьян, Инженерные сооружения Армении, “Архитектурное наследие”, М. 1964, стр. 87