Տեսնել քարտեզի վրա

Սբ․ Նիկողայոսի ռուս ուղղափառ եկեղեցի

Եղել է այսօրվա Շահումյանի հրապարակում՝ արձանի տեղում։ Կառուցվել է 1894-1901թթ․ ռուս ճարտարապետ Բույնովի նախագծով, իսկ որոշ փաստաթղթերում նշվում է նախագծին Կիտկինի և Միրզոյանի առնչությունը[1]։ Երեսպատված է եղել նարնջագույն և սև տուֆով, ինչը յուրահատուկ հմայք էր հաղորդում կառույցին։ Ուներ հինգ գմբեթ՝ մեկ հիմնական և չորս անկյունային, բոլորը՝ ավանդական ռուս-ուղղափառ սոխուկաձև։ Ճարտարապետական առումով ներկայացնում էր հայկական և ռուսական ճարտարապետության յուրատիպ և հետաքրքիր միաձուլում։ Որոշ տեղեկությունների համաձայն եկեղեցում իրականացվել են ոչ միայն ռուս ուղղափառ կանոնի պատարագներ, այլև հայ առաքելական։ Քանդվել է 1931թ․, տեղում կանգնեցվել է Ստեփան Շահումյանի արձանը։


[1] Гаспарян М. А., Архитектура Еревана XIX — начала XX веков, стр. 167