Տեսնել քարտեզի վրա

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցի

Կառուցվել է 5-6րդ դարերում՝ այդ ժամանակ լայն տարածում ունեցող բազիլիկ հորինվածքով։ Գտնվում էր այսօրվա Մոսկվա կինոթատրոնի տեղում։ Ավերվել է 1933-35թթ․՝ նշված կինոթատրոնի կառուցման նպատակով՝ հակառակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի  և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ընդդիմանալուն։ Պահպանվել է դուռը և որոշ որմնանկարներ, որոնք այսօր պահվում են Երևանի Պատմության թանգարանում։ Մերձգիտական շրջանակներում շրջանառվում է տեղեկություն՝ անտիկ շրջանում եկեղեցու տեղում իբր հեթանոսական տաճարի առկայության մասին, ինչի փաստագրական ապացույց, սակայն առկա չէ։