Գտնվել է այսօրվա Օպերայի և Բալետի պետական թատրոնի տեղում։ Հանդիսանում է 1679թ երկրաշարժի ժամանակ քանդված փոքր եկեղեցու հիմնովին վերակառուցված տարբերակը[1]։ Ըստ Կարո Ղաֆադարյանի այն սկզբապես կառուղվել է հավանաբար 13րդ դարում[2]։ Մատուռը վերանորոգվել է 1901թ՝ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամայլանների հովանավորությամբ։ Քանդվել է 1930ականների առաջին կեսում՝ Օպերայի և Բալետի պետթատրոնի, կամ ինչպես այն ժամանակ էր կոչվում՝ Ժողտան շինարարության նպատակով։ Որոշ ուսումնասիրողների, նույնիսկ մասնագետների շրջանակում առկա է մի պատում, թե իբր Ալեքսանդր Թամանյանը ցանկանում էր պահպանել մատուռը, իբրև առաջարկ է եղել նույնիսկ այն դարձնել Ժողտան տոմսարկղ, սակայն խորհրդային իշխանություններն ավելորդություն են անվանել այդ ծրագիրը և կասեցրել։ Մեզ հասանելի չէ որևէ փաստաթուղթ, որն ուղղակիորեն կփաստի Թամանյանի նման ցանկությունները, և ոչ էլ Գեթսեմանի մատուռը պահպանված է Թամանյանի 1924թ գլխավոր հատակագծի վրա՝ հակառակ, որ հատակագծում պահպանված էին Երևանի մի շարք այլ կրոնական շինություններ։
Գեթսեմանի մատուռն ունեցել է միանավ թաղածածկ հորինվածք։ Մատուռի շուրջ գտնվում էր հին քաղաքային գերեզմանոց և պտղատու այգիներ։
2007թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։
[1] Гаспарян М. А., Архитектура Еревана XIX — начала XX веков, Ер., 2008, стр. 163
[2] Ղաֆադարյան, Կ. Գ. (1969) Երևանի միջնադարյան հուշարձանները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1, էջ 87