Տեսնել քարտեզի վրա

Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցի

Կառուցվել է XIII դարում։ Միակն է Երևանի միջնադարյան եկեղեցիներից, որը թեև տուժել է, սակայն կանգուն է մնացել 1679թ․ ավերիչ երկրաշարժից հետո։ 1693-95թթ․ միջնադարյան եկեղեցուն կցակառուցվել է խաչաձև մույթերով բազիլիկ[1], որը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1937թ․։ Տեղում կառուցվել է Գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվ․ Լեզվի ինստիտուտի շենքը, իսկ մատուռը մնացել է շենքի բակում։ Իր հերթին ինստիտուտի շենքը քանդվել է 2000ականների սկզբին, և տեղում այսօր կառուցվել է Սբ․ Աննա եկեղեցին և եկեղեցապատկան շինությունների։


[1] Ե. Շահազիզ, Հին Երևանը – Եր․, 2003, էջ 264