Ինչպես և հավանաբար Գեթսեմանի մատուռը, Կոզեռնի մատուռը ևս հիմնովին վերակառուցվել է Երևանի 1679թ երկրաշարժից ավերված միջնադարյան մատուռի հիման վրա[1]։ Մատուռն, ինչպես և շրջակա գերեզմանատունը, անվանումը ստացել է 11րդ դարի հայ աստղագետ, տոմարագետ վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունով, ով կյանքի վերջին շրջանում հաստատվել է Երևանի սուրբ Անանիայի դամբարանին կից վանքում՝ այսօրվա Սուրբ Զորավար եկեղեցու տարածքում։ Մահանալուց հետո թաղվել է այդ գերեզմանատանը։
1829-ին Սահակ Մելիք-Աղամալյանը վերանորոգում է Հովհաննես Կոզեռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը, այն դարձնելով Մելիք-Աղամալյանների հայտնի գերդաստանի տոհմական դամբանատուն[2]։
Մատուռի հիմքի վրա այսօր բնակելի տուն է, հավանաբար Կոզեռնի գերեզմանը նույնպես գտնվում է այդ բնակելի տան տակ։
[1] Гаспарян М. А., loc.cit.
[2] Ղաֆադարյան, Կ. Գ. (1969) Երևանի միջնադարյան հուշարձանները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1, էջ 85