Մոնղոլական զինվորի դամբարան

Դամբարանը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան 3 հասցեի տակ։ Գետնափոր է, մասամբ հատված բնական տուֆային շերտում, մասամբ կառուցած նույն կարմիր տուֆից։ Թվագրվում է 1319 թվականով և հանդիսանում է հայազգի վարպետ Շաղիկի գործը[1]։ Դեպի առաստաղ բարձրացող խորշերը ամողջությամբ քանդակված են արևելյան ոճի ստալակտիտային խորշակներով՝ մուկարնասներով։ Մուտքի վերևում կա արաբատառ արձանագրություն։ Ցավոք, դամբարանը գտնվում է մասնավոր սեփականություն հանդիսացող շինության տակ, որի սեփականատերն արգելում է մուտք գործել, իսկ հասանելի լուսանկարների որակը թույլ չի տալիս վերծանել գրվածքը։

 

[1] Տե՛ս Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, հուշարձան համար 68