Երևանի թեմական առաջնորդանիստ եկեղեցին է։ Կառուցվել է 1818-1842թթ․ ընթացքում[1], ավելի վաղ՝ մինչև 1679թ․ ավերիչ երկրաշարժն այստեղ գոյություն ունեցած վանքի տեղում։ Ըստ Շահխթունյանցի՝ նախորդ շինությունը կառուցվել է Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի ժամանկներում (1691-1705թթ), սակայն տասնիններորդ դարի սկզբին այն լրիվ խարխլվել էր, և Արարատյան թեմի առաջնորդ նույն ինքը Հովհաննես եպս․ Շահխաթունյանցը Հովհ․ Կարբեցի կաթողիկոսի հրամանով լրիվ քանդել է տալիս շինությունը և 1835-42թթ․ վերակառուցման աշխատանքներ է տանում Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը[2]։ Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին եռանավ գմբեթավոր բազիլիկ է։
Եկեղեցին ենթարկվել է մեկ այլ հիմնանորոգման և բարեկարգման Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք՝ 1972թ․՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Հիմնականում պահպանելով հին շենքի հորինվածքը՝ այն երեսպատվել է Անիի նարնջագույն տուֆով, ամբողջովին վերակառուցվել են հին գմբեթը և թմբուկը։
Եկեղեցուն կից 2000թ կառուցվել է առանձին զանգակատուն։
[1] Гаспарян М. А., Архитектура Еревана XIX — начала XX веков, стр.163
[2] Ե. Շահազիզ, Հին Երևանը – Եր․, 2003, էջ 264, Гаспарян М. А., նույն տեղում