Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի

Գտնվում է Պռոշյան փողոցի վրա՝ Կոնդի բարձունքում։ Բազիլիկ է։ Կառուցվել է 1710թ․՝ երևանցի մեծահարուստ Մելիք Աղամալի հանգանակությամբ՝ 1679թ․ ավերիչ երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում[1]։ Կան տեղեկություններ, որ ավերված եկեղեցին բնիկ կոնդեցի Մելիք-Աղամալյանների տոհմական եկեղեցին է եղել։ 1973թ․ ճարտարապետ Ռ․ Իսրայելյանը ներկայցրել է եկեղեցու վերակառուցման նախագիծ։ Սբ․ Հովհաննես եկեղեցին հիմնակատար վերակառուցման է ենթարկվել 1980ական թվականներին։ Երեսպատվել է նարնջագույն տուֆով, կառուցվել է թմբուկը, գմբեթը և զանգակատունը։


[1] Ե. Շահազիզ, Հին Երևանը – Եր․, 2003, էջ 264