Տեսնել քարտեզի վրա

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցի

Կառուցվել է 5-6րդ դարերում՝ այդ ժամանակ լայն տարածում ունեցող բազիլիկ հորինվածքով։ Գտնվում էր այսօրվա Մոսկվա կինոթատրոնի տեղում։ Ավերվել է 1933-35թթ․՝ նշված կինոթատրոնի կառուցման նպատակով՝ հակառակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի  և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ընդդիմանալուն։ Պահպանվել է դուռը և որոշ որմնանկարներ, որոնք այսօր պահվում են Երևանի Պատմության թանգարանում։ Մերձգիտական շրջանակներում շրջանառվում է տեղեկություն՝ անտիկ շրջանում եկեղեցու տեղում

Տեսնել քարտեզի վրա

Սբ․ Նիկողայոսի ռուս ուղղափառ եկեղեցի

Եղել է այսօրվա Շահումյանի հրապարակում՝ արձանի տեղում։ Կառուցվել է 1894-1901թթ․ ռուս ճարտարապետ Բույնովի նախագծով, իսկ որոշ փաստաթղթերում նշվում է նախագծին Կիտկինի և Միրզոյանի առնչությունը[1]։ Երեսպատված է եղել նարնջագույն և սև տուֆով, ինչը յուրահատուկ հմայք էր հաղորդում կառույցին։ Ուներ հինգ գմբեթ՝ մեկ հիմնական և չորս անկյունային, բոլորը՝ ավանդական ռուս-ուղղափառ սոխուկաձև։ Ճարտարապետական առումով ներկայացնում էր հայկական և

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Գտնվել է Նազարովսկայա, այժմ՝ Ամիրյան փողոցի միջնամասում՝ Չարենցի անվան դպրոցի տեղում։ Եկեղեցու շինարարությունը նախատեսված էր դեռևս 1830-ական թվականներին, երբ Նոր թաղի գլխավոր հատակագծի վրա առանձնացվել էր ուղղանկյուն տարածք՝ եկեղեցու հիմնարկեքի նպատակով, սակայն Էջմիածնի հոգևոր սինոդն անդրադառնում է շինարարությանը միայն 1868թ․[1]։ Երևանի մի շարք ականավոր բնակիչներ՝ Դ․ Խուդաբաշյանցը, Գ․ Հովհաննիսյանցը և այլոք, ստիպված են եղել հանգանակել

Տեսնել քարտեզի վրա

Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցի

Կառուցվել է XIII դարում։ Միակն է Երևանի միջնադարյան եկեղեցիներից, որը թեև տուժել է, սակայն կանգուն է մնացել 1679թ․ ավերիչ երկրաշարժից հետո։ 1693-95թթ․ միջնադարյան եկեղեցուն կցակառուցվել է խաչաձև մույթերով բազիլիկ[1], որը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1937թ․։ Տեղում կառուցվել է Գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվ․ Լեզվի ինստիտուտի շենքը, իսկ մատուռը մնացել է շենքի բակում։ Իր հերթին

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի

Գտնվում է Պռոշյան փողոցի վրա՝ Կոնդի բարձունքում։ Բազիլիկ է։ Կառուցվել է 1710թ․՝ երևանցի մեծահարուստ Մելիք Աղամալի հանգանակությամբ՝ 1679թ․ ավերիչ երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում[1]։ Կան տեղեկություններ, որ ավերված եկեղեցին բնիկ կոնդեցի Մելիք-Աղամալյանների տոհմական եկեղեցին է եղել։ 1973թ․ ճարտարապետ Ռ․ Իսրայելյանը ներկայցրել է եկեղեցու վերակառուցման նախագիծ։ Սբ․ Հովհաննես եկեղեցին հիմնակատար վերակառուցման է ենթարկվել 1980ական թվականներին։ Երեսպատվել է

Տեսնել քարտեզի վրա

Զալխանի մզկիթ

Մզկիթը հաճախ անվանվում էր Շահարի, քանի որ գտնվում էր հին Շահար թաղում (պարսկերենից թարգմանաբար  شهر  (šаhr) – քաղաք բառից, հմմտ. ֆր. cité եզրը): Կառուցվել է Զալ խանի հրահանգով։ Որպես կառուցման տարեթիվ Լինչը նշում է հիջրայի 1098թ․ (1687թ․)[1]: Կառուցվածքային առումով, ինչպես երևում է հին լուսանկարներից, և ինչպես ընդգծում են նաև ուսումնասիրողները[2], որոշակի նմանություն ուներ Կապույտ մզկիթին,

Տեսնել քարտեզի վրա

Թափաբաշի մզկիթ

Թեև որոշ աղբյուրներում նշվում է 1687թ․, Կոնդի կամ Թափաբաշի մզկիթի հիմնադրման ստույգ ժամանակն իրականում հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններից երևում է, որ այն առնվազն տասնիններորդ դարի քառասունական թվականներին արդեն գոյություն ուներ։ Ամենայն հավանականությամբ մզկիթն ավելի հին է` հավանաբար 17 կամ 18-րդ դարի[1]։ Մինչ մեր օրերը պահպանվել է մասնակի, այսօր պահպանված հատվածը վերածված է բնակելի

Տեսնել քարտեզի վրա

Մուհամմադ Սարդիպ խանի մզկիթ

Համարվել է Երևանի փոքր մզկիթներից մեկը։ Գտնվել է այժմ գոյություն չունեցող Փանահխանսկայա, հետագայում Ազիզբեկովի փողոցի վրա, որն անցնում էր այժմյան Հանրապետության փողոցից մինչև Սախարովի հրապարակ։ Ավելի ստույգ տեղակայման վայրը այսօրվա թիվ 114 միջնակարգ դպրոցի մերձակայքն է։ Միևնույն ժամանակ Ե․ Շահազիզի նշված աշխատության նոր վերահրատարակման համապատասխան ծանոթագրություններում (հեղինակներ՝ պգթ․ Ա․ Սարգսյան և Լ․ Ամիրջանյան) որպես Մուհամմադ

Տեսնել քարտեզի վրա

Ռաջաբ փաշայի մզկիթ

Հանդիպում է նաև Օսմանցոց անվանումը։ Կառուցվել է Օսմանյան կայսրության կողմից Երևանի վերջին նվաճումից մեկ տարի անց՝ 1725թ․՝ թուրք զորավար Ռաջաբ փաշայի կողմից, կրկին բերդի տարածքում, ըստ ամենայնի` նախորդիվ գոյություն ունեցող շիական գլխավոր մզկիթը սունիականով փոխարինելու նպատակով։ Ունեցել է քառակուսի հորինվածք։ Արևմտյան պատի մոտ ունեցել է նաև աղյուսաշեն մինարե, որը քանդել են ռուսական տիրապետության հաստատումից հետո,

Տեսնել քարտեզի վրա

Հաջի Նովրուզ Ալի բեկի մզկիթ

Լինչն այն անվանում է Հաջի Նասրալլահ բեյի մզկիթ[1]։ Այս մզկիթի մասին տեղեկությունները սահմանափակ են, թեև այն մասամբ պահպանվել էր մինչև քսաներորդ դարի 60-ական թթ․՝ դատելով մեզ հասած սակավաթիվ լուսանկարներից։ Այսպես՝ դրանցից մեկում երևում է մզկիթի ավերակների կողքին կայանած ԳԱԶ 21 մոդելի երրորդ սերնդի ավտոմեքենա, որի արտադրությունը սկսվել է 1962թ․, ինչից էլ կարելի է համապատասխան հետևություն