Եկեղեցիներ

Երևանի եկեղեցիները

Մլերի գերեզմանատան եկեղեցի

Մլերի գերեզմանատունը գտնվում էր այսօրվա Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում։ Համաձայն Մեհրաբովի 1906-11թթ հատակագծի, գերեզմանատան հյուսիսային մասն առանձնացված էր որպես ուղղափառ, իսկ հարավային, ավելի մեծ մասը որպես նոր հայկական գերեզմանոց։ Հենց հայկական գերեզմանոցի միջին մասում էլ գտնվում էր Մլերի դամբանական եկեղեցին։ Այն կառուցվել էր 1900 թվականին ճարտարապետ Միրզոևի նախագծով[1]։ Ինքը հեղինակը նույնպես թաղվել է իր նախագծած

Տեսնել քարտեզի վրա

Կոզեռնի մատուռ և գերեզմանոց

Ինչպես և հավանաբար Գեթսեմանի մատուռը, Կոզեռնի մատուռը ևս հիմնովին վերակառուցվել է Երևանի 1679թ երկրաշարժից ավերված միջնադարյան մատուռի հիման վրա[1]։ Մատուռն, ինչպես և շրջակա գերեզմանատունը, անվանումը ստացել է 11րդ դարի հայ աստղագետ, տոմարագետ վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունով, ով կյանքի վերջին շրջանում հաստատվել է Երևանի սուրբ Անանիայի դամբարանին կից վանքում՝ այսօրվա Սուրբ Զորավար եկեղեցու տարածքում։ Մահանալուց հետո

Գեթսեմանի մատուռ

Գտնվել է այսօրվա Օպերայի և Բալետի պետական թատրոնի տեղում։ Հանդիսանում է 1679թ երկրաշարժի ժամանակ քանդված փոքր եկեղեցու հիմնովին վերակառուցված տարբերակը[1]։ Ըստ Կարո Ղաֆադարյանի այն սկզբապես կառուղվել է հավանաբար 13րդ դարում[2]։ Մատուռը վերանորոգվել է 1901թ՝ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամայլանների հովանավորությամբ։ Քանդվել է 1930ականների առաջին կեսում՝ Օպերայի և Բալետի պետթատրոնի, կամ ինչպես այն ժամանակ էր կոչվում՝ Ժողտան

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Անանիա մատուռ և Զորավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի

Սբ․ Անանիա Առաքյալի անապատի մատուռը կառուցվել է IX-XIII դդ, որի տեղում XVII դարում հիմնվել է նույնանուն եկեղեցի։ Տարածված ժողովրդական անունը՝ Զորավոր, կապված է եկեղեցում պահվող ավետարանի հետ, որը համարվել է հրաշագործ։ 1679թ ավերիչ երկրաշարժից հետո եկեղեցին 1693թ․ վերանորոգվել է հարյուրապետ Գաբրիել Գեղամյանցի հանգանակությամբ։ Մինչև 1835 թ․, գտնվելով Երևանի այն ժամանակվա սահմաններից դուրս, եղել է մենաստան,

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Սարգիս

Երևանի թեմական առաջնորդանիստ եկեղեցին է։ Կառուցվել է 1818-1842թթ․ ընթացքում[1], ավելի վաղ՝ մինչև 1679թ․ ավերիչ երկրաշարժն այստեղ գոյություն ունեցած վանքի տեղում։ Ըստ Շահխթունյանցի՝ նախորդ շինությունը կառուցվել է  Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի ժամանկներում (1691-1705թթ), սակայն տասնիններորդ դարի սկզբին այն լրիվ խարխլվել էր, և Արարատյան թեմի առաջնորդ նույն ինքը Հովհաննես եպս․ Շահխաթունյանցը Հովհ․ Կարբեցի կաթողիկոսի հրամանով լրիվ քանդել

Տեսնել քարտեզի վրա

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցի

Կառուցվել է 5-6րդ դարերում՝ այդ ժամանակ լայն տարածում ունեցող բազիլիկ հորինվածքով։ Գտնվում էր այսօրվա Մոսկվա կինոթատրոնի տեղում։ Ավերվել է 1933-35թթ․՝ նշված կինոթատրոնի կառուցման նպատակով՝ հակառակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի  և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ընդդիմանալուն։ Պահպանվել է դուռը և որոշ որմնանկարներ, որոնք այսօր պահվում են Երևանի Պատմության թանգարանում։ Մերձգիտական շրջանակներում շրջանառվում է տեղեկություն՝ անտիկ շրջանում եկեղեցու տեղում

Տեսնել քարտեզի վրա

Սբ․ Նիկողայոսի ռուս ուղղափառ եկեղեցի

Եղել է այսօրվա Շահումյանի հրապարակում՝ արձանի տեղում։ Կառուցվել է 1894-1901թթ․ ռուս ճարտարապետ Բույնովի նախագծով, իսկ որոշ փաստաթղթերում նշվում է նախագծին Կիտկինի և Միրզոյանի առնչությունը[1]։ Երեսպատված է եղել նարնջագույն և սև տուֆով, ինչը յուրահատուկ հմայք էր հաղորդում կառույցին։ Ուներ հինգ գմբեթ՝ մեկ հիմնական և չորս անկյունային, բոլորը՝ ավանդական ռուս-ուղղափառ սոխուկաձև։ Ճարտարապետական առումով ներկայացնում էր հայկական և

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Գտնվել է Նազարովսկայա, այժմ՝ Ամիրյան փողոցի միջնամասում՝ Չարենցի անվան դպրոցի տեղում։ Եկեղեցու շինարարությունը նախատեսված էր դեռևս 1830-ական թվականներին, երբ Նոր թաղի գլխավոր հատակագծի վրա առանձնացվել էր ուղղանկյուն տարածք՝ եկեղեցու հիմնարկեքի նպատակով, սակայն Էջմիածնի հոգևոր սինոդն անդրադառնում է շինարարությանը միայն 1868թ․[1]։ Երևանի մի շարք ականավոր բնակիչներ՝ Դ․ Խուդաբաշյանցը, Գ․ Հովհաննիսյանցը և այլոք, ստիպված են եղել հանգանակել

Տեսնել քարտեզի վրա

Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցի

Կառուցվել է XIII դարում։ Միակն է Երևանի միջնադարյան եկեղեցիներից, որը թեև տուժել է, սակայն կանգուն է մնացել 1679թ․ ավերիչ երկրաշարժից հետո։ 1693-95թթ․ միջնադարյան եկեղեցուն կցակառուցվել է խաչաձև մույթերով բազիլիկ[1], որը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1937թ․։ Տեղում կառուցվել է Գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվ․ Լեզվի ինստիտուտի շենքը, իսկ մատուռը մնացել է շենքի բակում։ Իր հերթին

Տեսնել քարտեզի վրա

Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի

Գտնվում է Պռոշյան փողոցի վրա՝ Կոնդի բարձունքում։ Բազիլիկ է։ Կառուցվել է 1710թ․՝ երևանցի մեծահարուստ Մելիք Աղամալի հանգանակությամբ՝ 1679թ․ ավերիչ երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում[1]։ Կան տեղեկություններ, որ ավերված եկեղեցին բնիկ կոնդեցի Մելիք-Աղամալյանների տոհմական եկեղեցին է եղել։ 1973թ․ ճարտարապետ Ռ․ Իսրայելյանը ներկայցրել է եկեղեցու վերակառուցման նախագիծ։ Սբ․ Հովհաննես եկեղեցին հիմնակատար վերակառուցման է ենթարկվել 1980ական թվականներին։ Երեսպատվել է