Սբ․ Նիկողայոսի ռուս ուղղափառ եկեղեցի
Եղել է այսօրվա Շահումյանի հրապարակում՝ արձանի տեղում։ Կառուցվել է 1894-1901թթ․ ռուս ճարտարապետ Բույնովի նախագծով, իսկ որոշ փաստաթղթերում նշվում է նախագծին Կիտկինի և Միրզոյանի առնչությունը[1]։ Երեսպատված է եղել նարնջագույն և սև տուֆով, ինչը յուրահատուկ հմայք էր հաղորդում կառույցին։ Ուներ հինգ գմբեթ՝ մեկ հիմնական և չորս անկյունային, բոլորը՝ ավանդական ռուս-ուղղափառ սոխուկաձև։ Ճարտարապետական առումով ներկայացնում էր հայկական և …