Զալխանի մզկիթ
Մզկիթը հաճախ անվանվում էր Շահարի, քանի որ գտնվում էր հին Շահար թաղում (պարսկերենից թարգմանաբար شهر (šаhr) – քաղաք բառից, հմմտ. ֆր. cité եզրը): Կառուցվել է Զալ խանի հրահանգով։ Որպես կառուցման տարեթիվ Լինչը նշում է հիջրայի 1098թ․ (1687թ․)[1]: Կառուցվածքային առումով, ինչպես երևում է հին լուսանկարներից, և ինչպես ընդգծում են նաև ուսումնասիրողները[2], որոշակի նմանություն ուներ Կապույտ մզկիթին, …