Uncategorized

Երևանի քարավանատները

  Քանի որ առևտրի կազմակեպումը մինչև 20րդ դարի սկիզբ բացառապես քարավանային էր /գնացքի գիծը Երևան է հասել միայն 1902թ/, ապա առևտրի կազմակերպման համար անհրաժեշտ և կարևորագույն ենթակառուցվածք էին հանդիսանում քարավանատները։ Հասկանալի պատճառներով դրանք բոլորը գտնվում էին շուկայական հրապարակի շրջակայքում։ Շոպենի վկայությամբ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շրջանում Երևանում պահպանվել էին յոթ քարավանատներ՝ Գյուրջի, Ջուղայի, Զարաբ-խանի, Թաղիր,

Տեսնել քարտեզի վրա

Ղանթարի շուկա

Երևանը գտնվում էր քարավանային առևտրի հարավից հյուսիս տանող ճանապարհին, այդ իսկ պաճտառով ուշ միջնադարից ընդհուպ  մինչև քսաներորդ դարի քսանական թվականներ հանդիսանում էր քարավանային առևտրի հանգույց։ Առևտուրն իրականացվում էր արևելյան տիպի շուկա-հրապարակներում, որոնց շուրջ սովորաբար կառուցված էին առևտրային խանութ-կրպակներ։ Դրան զուգահեռ կրպակների մի մասը ծառայում էր նաև որպես խանութ-արհեստանոցներ՝ կոշկակարների, դերձակների, խեցեգործների, երկաթագործների և այլն։ Երևանն

Մոնղոլական զինվորի դամբարան

Դամբարանը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան 3 հասցեի տակ։ Գետնափոր է, մասամբ հատված բնական տուֆային շերտում, մասամբ կառուցած նույն կարմիր տուֆից։ Թվագրվում է 1319 թվականով և հանդիսանում է հայազգի վարպետ Շաղիկի գործը[1]։ Դեպի առաստաղ բարձրացող խորշերը ամողջությամբ քանդակված են արևելյան ոճի ստալակտիտային խորշակներով՝ մուկարնասներով։ Մուտքի վերևում կա արաբատառ արձանագրություն։ Ցավոք, դամբարանը գտնվում է մասնավոր սեփականություն

Երևանի բերդը և սարդարի պալատը

Երևանում տարբեր ժամանակներում հայտնի է մի քանի բերդերի առկայության մասին։ Այսպես, բացի Էրեբունի ամրոցը, սկսած 7րդ դարից աղբյուրները տեղեկություն են տալիս Երևանում վաղ միջնադարյան բերդի առկայության մասին, որի տեղակայման վայրը, սակայն, ցավոք հայտնի չէ։ Հրազդան գետի բարձր ափին կառուցված Երևանի վերջին բերդը, որը գործել է մինչև Արեևլյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելը, ըստ Առաքել Դավրիժեցու

Խոջա Փիլավի կամուրջ

Կամուրջը կառուցվել է Հրազդան գետի վրայով 1679թ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ հայ մեծահարուստ վաճառական Խոջա Փիլավի միջոցներով, այստեղից էլ գալիս է կամրջի անվանումը։ Երբեմն օգտագործված տուֆի գույնով պայմանավորված անվանվում է նաև Կարմիր կամուրջ։ Ունեցել է երկու մեծ/հիմնական և երկու փոքր կամարաձև թռիչք։ Երկարությունը եղել է ավելի, քան 80 մետր, իսկ լայնություն կազմել է մոտ 6.5