goback_admin

Տեսնել քարտեզի վրա

Հաջի Ջաֆար բեկի մզկիթ

Դասվել է այսպես կոչված փոքր մզկիթների շարքին։ Աղբյուրները շատ քիչ տեղեկություն են պահպանել այս մզկիթի մասին և հիմնականում սահմանափակվում են միայն դրա գոյությունը նշելով։ Հավանաբար նույնպես կառուցվել է 17-18-րդ դարերում[1]։ Հետաքրքրական է, որ Հաջի Ջաֆար բեկի մզկիթի մասին չի հիշատակվում Շահխաթունյանցի մոտ, ով Դեմիրբուլաղ թաղամասում հիշատակում է միայն մեկ մզկիթ, առանց անունը նշելու[2], սակայն Հաջի

Տեսնել քարտեզի վրա

Դեմիրբուլաղի Հաջի Իմամ Վերդի մզկիթ

Դեմիրբուլաղի Հաջի Իմամ Վերդի մզկիթը հաճախ թաղամասի անունով կոչում էին պարզապես Դեմիրբուլաղի մզկիթ, իսկ որոշ աղբյուրներում հանդիպում է Քյորփու-քուլաղի անվանումը՝ թյուրքերեն körpü – կամուրջ բառից, քանի որ մզկիթը գտնվում էր Գետառի վրայով անցնող կամրջակի հարևանությամբ: Այս անվան տակ այն տեղայնացված է, օրինակ, Երևանի 1856թ․ հատակագծի վրա։ Սակայն նույն վայրում Մեհրաբովի հատակագծի վրա նշված է որպես

Տեսնել քարտեզի վրա

Հուսեյն Ալի խանի մզկիթ

Հասկանալի պատճառներով Երևանի ամենաուսումնասիրված մզկիթը, որի մասին հավաքված են առավել ստույգ տեղեկություններ, Հուսեյն Ալի խանի կամ Կապույտ մզկիթն է՝ Գյոյ ջամի, Գյոք ջամի, Գյոյմեչետ, Մասջեդ  քաբուդ (مسجد کبود)։ Գերմանացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, ով Կապույտ մզկիթ է այցելել Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ, բավականին մանրամասն նկարագրում է մզկիթի անցուդարձն ու ներքին հարդարանքը, և անվանում այն Երևանում իր

Տեսնել քարտեզի վրա

Աբբաս Միրզայի կամ Սարդարի մզկիթ

Երբեմն անվանվում է Խանի մզկիթ։ Կառուցվել է Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի կողմից՝ Երևանի բերդի տարածքում՝ որպես պալատական գլխավոր մզկիթ և անվանակոչվել Պարսից թագաժառանգի՝ Ֆաթհ Ալի շահ Ղաջարի որդի Աբբաս Միրզայի պատվին։ Ենթադրաբար այն կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցող մզկիթի փոխարեն, քանի որ չէր կարող իսլամական տարբեր դինաստիաների տիրապետության մոտ կես հազարամյակի ընթացքում